Մշակույթ
Կասեցվել է «Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ահարոն Ղարիբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․Գոռավան, Արարատյան փողոց 6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Չանախ»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
