Մշակույթ
Տեղի է ունեցել Հայաստանի և Խորվաթիայի վարչապետների հանդիպումը
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար: Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս
