Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո: Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: