Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի կողմից պատերազմի սպառնալիքների առաջ՝ միաժամանակ ընդգծելով հասարակության դիմակայունությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, գրում է Al Jazeera-ն։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փեզեշքիանն ասել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին խաղաղության բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տրամադրել։ Նա ասել է, որ Թեհրանը «կփորձի երկխոսության միջոցով լուծել խնդիրը», սակայն մանրամասներ չի ներկայացրել։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ խոշոր քաղաքների նահանգապետերի և քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հաստատակամորեն կդիմակայի թշնամիների, իր բնորոշմամբ, «ստերին և չափազանցություններին»։ «Մենք պետք է հաղթահարենք այն մարտահրավերներն ու ճգնաժամերը, որոնք այսօր թշնամիները ստեղծել են մեր երկրի համար՝ ժողովրդի աջակցության և համագործակցության շնորհիվ»,- հայտարարել է նա։ Հաղորդվում է նաև, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ռեզային հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին։ Կողմերն ընդգծել են Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցությունը շարունակելու հանձնառությունը՝ երկու երկրների ղեկավարների համաձայնեցրած ճանապարհային քարտեզի հիման վրա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ