Քաղաքականություն
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին հանդիպել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ԱԺ հաղորդագրությունը՝ ստորև․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ օրակարգի առաջմղումը։ Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
