Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի մարդկային ներուժի զարգացման կարևորությունը և հիմնադրամի առաջիկա ծրագրերը։ Կանադայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․ Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։ Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ միայն առկա մարտահրավերների հաղթահարմամբ, այլև մարդկանց տաղանդն ու ստեղծարար կարողությունները զարգացնելու հնարավորությունների ընդլայնմամբ՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Երեկոյի հիմնական բանախոսն էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։ Դրամահավաքի միջոցներն ուղղվելու են մի շարք բնակարանաշինական և համայնքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ծնողների ընտանիքների համար բնակարանների կառուցմանը, Շենավան գյուղում բժշկական կենտրոնի հիմնմանը և Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցմանը։ Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները