Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիին։ Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ «Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ օրակարգի առաջմղումը»,- նշվում է հաղորդագրությունում։