Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում առաջադիմել է 18 աստիճան ու զբաղեցնում է 82-րդ տեղը: Դա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար: Անցյալ շաբաթ 24-ամյա թենիսիստը հաղթողի տիտղոսն էր նվաճել Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարում, որտեղ տարել էր 5 հաղթանակ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է չորս աստիճան ու զբաղեցնում է 149-րդ տեղը: WTA-ի վարկանիշային ցուցակի անփոփոխ առաջատարը Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան, որին հաջորդում են բելառուս Արինա Սաբալենկան ու ռուս Միրա Անդրեևան: Լավագույն տասնյակում են նաև Կորի Գաուֆը (ԱՄՆ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Կարոլինա Մուխովան (Չեխիա), Լինդա Նոսկովան (Չեխիա), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և Մարտա Կոստյուկը (Ուկրաինա): Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ