Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչում 24-ամյա թենիսիստը երկու սեթում առավելության է հասել աշխարհի 118-րդ ռակետ, գերմանացի Նոմա Նոա Ակուգուեի նկատմամբ: 1 ժամ 36 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվել է 6:3, 6:4 հաշիվը: Այս մրցաշարում Ալինա Չարաևան պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից ու տարավ 5 հաղթանակ: WTA շարքի մրցաշարերում Հայաստանի ներկայացուցիչը երկորրդ տիտղոսն է նվաճել կարիերայում: Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ «Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
