«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Պաշտպանության նախարարության շենքի, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1 28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբանցքների, Կոտայքի մարզի՝ Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Ջրվեժ գյուղը ամբողջությամբ, Ա, Բ, Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասերի, Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի: