Միջազգային
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Սարգիս Ստեփանյանը Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին իր ֆեյսբուքի էջում հայտնել է Սարգիս Ստեփանյանը: «Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։ Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։ Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։ Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- գրել է Ստեփանյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
