Միջազգային
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը (CWA), այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովում՝ Իլան քաղաքի արևելքից 39,4 կմ հեռավորության վրա։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Իլան և Հուալյան շրջանների մի քանի բնակավայրերում։ Նշենք, որ վերջին օրերին Թայվանի արևելյան ափերի մոտ սա առաջին երկրաշարժը չէ։ Հոկտեմբերի 24-ի գիշերը նույն շրջանում՝ 10 րոպե տարբերությամբ, երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 5,0 և 4,8 մագնիտուդով։ CWA-ի տվյալներով՝ դրանց էպիկենտրոնները եղել են ծովում՝ Հուալյան քաղաքից համապատասխանաբար 31,2 և 30,4 կմ դեպի արևելք։ Այդ երկրաշարժերի հետևանքով ևս ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։ Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
