Մի անգամ Չինաստանի Գուանճոու քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհին Ֆընգին հանձնարարեց շարադրություն գրել որևէ երկրի մասին։ Աշխարհում գոյություն ունեցող մոտ 200 երկրներից Ֆընգ Յանգ Մինգն ընտրեց Հայաստանը։ Այս պատահական ընտրությունը բախտորոշ էր. նա իր կյանքը կապեց Հայաստանի հետ։ «Հետքի» տաղավարում Ֆընգն իր մասին պատմում է վարժ հայերենով։