Գլոբալիզացիայի արդյունքում արևմտյան տարբեր տոներ ու սովորություններ տարածվել են նաև Հայաստանում։ Այդ տոներից մեկն էլ Հելոուինն է (անգլ․՝ Halloween), որը նշվում է հոկտեմբերի 31-ին։ Այդ օրը Երևանի կենտրոնում կարելի է տեսնել հելոուինյան կերպարանքներով մարդկանց, հիմնականում պատանիների։ Ավանդաբար այս օրը կարելի է հանդիպել նաև «ընդդեմ Հելոուինի» պաստառներով և կոչերով մարդկանց։