Բահրեյնում ընթացող Մանամայի երկխոսություն համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Embraer ընկերության Աֆրիկայի և Միջին Արևելքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Հուսեյն Դաբբասի և նույն ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում վաճառքների գծով տնօրեն Տահար Զաուշի հետ։ ԱԳՄԱ նախարարության փոխանցմամբ՝ Տահար Զաուշը ներկայացրել է ընկերության ծրագրերը և առաջարկները։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում՝ ճանաչողական այցերի միջոցով։ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը