Անկարայի ու Բաքվի լարված հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ երևույթին, որոշել է ևս մեկ քայլով ընդառաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մասնավորապես, ադրբեջանական իշխանամերձ Oxu.az -ը հայտնում է, որ Էրդողանը կմեկնի Ադրբեջան։ Լրատվամիջոցի ստացած տեղեկատվության համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կմասնակցի նոյեմբերի 8-ին, այսպես կոչված, « Հաղթանակի օրվան» նվիրված տոնական միջոցառումներին։ Նշենք, որ, այսպես կոչված, « Հաղթանակի օրը» Ադրբեջանում անվանում են Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտը։ Էրդողանը Հարավային Կորեայից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ևս հաստատել է, որ այց է կատարելու Ադրբեջան ու անդրադարձել երկու երկրների հարաբերություններում ճգնաժամին։ «Ադրբեջանը նշում է Հաղթանակի օրը նոյեմբերի 8-ին։ Եթե որևէ արտակարգ բան չպատահի, ես պլանավորում եմ այդ օրն այցելել Ադրբեջան։ Հուսով եմ, որ այս այցը հնարավորություն կտա ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։ Ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, ես նաև Ադրբեջան եմ ուղարկել իմ հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ Հեռախոսային դիվանագիտություն է իրականացվել և շարունակվում է ։Նրանք նույնպես մեծ նշանակություն են տալիս 8-ի Հաղթանակի օրվան»,- ասել է Էրդողանը։ Նա ընգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան դասական դիվանագիտական շփումները։ «Մեր երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, մեր ապագայի արդյունքն է։ Աստծո կամոք՝ չկա որևէ խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հավելենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել էր պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ էր արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։ «Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում Չնայած Էրդողանի այս քայլին՝ Ալիևը, այդպես էլ չէր մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս