Տնտեսություն
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 33,681 հա մակերեսով 18 հողամասերի նկատմամբ, որոնց մոտավոր շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ 212 մլն դրամ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ 2017 թվականին հողամասերի օտարման աճուրդը դատարանն անվավեր էր ճանաչել։ Վճիռը 2026 թվականի սեպտեմբերի 30-ին մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա հողամասերը վերադարձվել են համայնքին։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ Արագածոտնի մարզի դատախազության հայցն ընդդեմ Աշտարակ համայնքի, ՍՊ ընկերության և ֆիզիկական անձի` Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով մասնակի բավարարվել էր։ Վճռով անվավեր էր ճանաչվել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության՝ 33.681 հա հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը: Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Դատախազության դիմումի հիման վրա՝ 33.681 հա ընդհանուր մակերեսով 18 հողամասերի նկատմամբ գրանցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը։ Հողամասերի մոտարկված շուկայական արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն 368 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 212 միլիոն 516 հազար դրամ: Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ 9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
