Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում գործող «Միավար» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում խախտումներ է հայտնաբերել։ Ըստ ԲԸՏՄ-ի՝ ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության երկու խորքային հորից օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր՝ ջրային ռեսուրսներին պատճառելով ավելի քան 12,3 մլն դրամի վնաս։ Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է երկու հորերի շահագործումը։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։ ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «Միավար» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681 խմ ստորերկրյա ջուր։ Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129 դրամ: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է երկու խորքային հորերի շահագործումը։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ