Հասարակություն
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի միաձայն որոշմամբ 4 տարի ժամկետով Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Մարինե Սարգսի Թովմասյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 530)։ Այս մասին տեղեկացնում են Հանրային պաշտպանի գրասենյակից։ Հանրային պաշտպանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր լիազորությունները կստանձնի 2026 թվականի նոյեմբերի 4-ից։ Մարինե Թովմասյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2006 թվականից։ Նա տարիներ շարունակ հանդիսացել է հանրային պաշտպան, զբաղեցրել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
