Հասարակություն
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ տվյալները՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։ Նշված մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 1900.55 մ։ Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 23 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ 33 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Սևանա լիճ է տեղափոխվել 0.518 մլն խորանարդ մետր ջուր։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 177.820 մլն խորանարդ մետր։ 36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
