Հասարակություն
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սահմանադրության նախագծի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ։ Խորհրդի նիստի ավարտից հետո Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ օրվա ընթացքում պահանջել է փաստաթուղթը, սակայն այն չի ներկայացվել։ «Այս պահին այդ տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ, չկա տեքստը»,- հայտարարեց Մարուքյանը։ Նրա խոսքով՝ քանի որ նախագիծը մշակում է Արդարադատության նախարարությունը, այն պետք է ներկայացվի խորհրդին՝ անդամների առաջարկներն ու դիտողությունները քննարկելու համար։ Մարուքյանը կարծում է, որ մինչև նոյեմբերի կեսին նախատեսվող տեքստի հրապարակումը խորհուրդը պետք է ավելի ինտենսիվ նիստեր հրավիրի։ Անդրադառնալով նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Մարուքյանն ընդգծեց, որ իրենք առաջին իսկ օրվանից դեմ են եղել դրան։ Միաժամանակ նշեց, որ իր օրակարգում է նաև սուպերվարչապետական համակարգի վերացումը։ Նիստում քննարկվել է դատական իշխանությանը վերաբերող գլուխը, այդ թվում՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
