Հասարակություն
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովը 63 «կողմ» և 28 «դեմ» ձայներով Սևակ Միքայելյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։ Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։ Նա ասաց, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 91-ը։ Քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չէր եղել։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նիստը նախագահողը շնորհավորեց Սևակ Միքայելյանին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց» Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
