Հասարակություն
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարը սկսել են Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ մեքսիկացի Դերեկ Գարսիայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում 26-ամյա Հարությունյանի մրցակիցը կլինի Ալբանիան ներկայացնող դաղստանցի 33-ամյա ըմբիշ Զելիմխան Աբակարովը: Եվրոպայի չեմպիոն ու կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Ֆերհատ Կիլից (Թուրքիա) – Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) գոտեմարտի հաղթողի հետ: Հոկտեմբերի 30-ին մրցագորգ է դուրս գալու նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), որը կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր: Հայ ըմբիշն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի ամերիկացի Բո Բասեթի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 31-ին: Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները «Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
