Հասարակություն
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր նա Անկարայում մասնակցում է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս այցը տեղի է ունենում Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որը սկսվել է Թուրքիայում բուռն քննադատություններ առաջացրած Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն, իր հերթին, Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ է արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։ Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ Նմանատիպ նյութեր Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
