Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 29-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: 6 մասնակցով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն իմացել են առաջին մրցակիցներին: Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Մու Յուն (Հարավային Կորեա) – Քինկան Հի (Չինաստան) զույգի հաղթողի հետ: Արսեն Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում ուժերը կճափի մեքսիկացի Դերեկ Գարսիայի հետ: Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենի հետ: Արման Անդրեասյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Ֆերհատ Կիլից (Թուրքիա) – Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) գոտեմարտի հաղթողի հետ: Նարեկ Հարությունյանը (74 կգ) որակավորման փուլում կմրցի ռուսատանցի Ինալբեկ Շերիևի հետ: Հրայր Ալիխանյանը (79 կգ) ևս կմեկնարկի որակավորման փուլից և կփորձի հաղթահարել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Խանիևի արգելքը: Վազգեն Թևանյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 29-ին, Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը, Նարեկ Հարությունյանը և Նարեկ Հարությունյանը՝ հոկտեմբերի 31-ին: Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին