«Դադարեցրե՛ք հանքարդյունահանումը Ամուլսարում»․ այս կոչով COP17-ի Կապույտ գոտում այսօր խաղաղ ակցիա անցկացվեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը՝ բարձրաձայնելով ծրագրի հնարավոր բնապահպանական հետևանքների և տարածքի էկոհամակարգին հասցված վնասի մասին։ Բնապահպան Նազելի Վարդանյանի խոսքով՝ վերջերս Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Ամուլսարում շինարարությունն ու հանքարդյունաբերական գործունեությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բացակայության և տարածքի՝ զմրուխտե գոտի լինելու հանգամանքով պայմանավորված։ «Այդուհանդերձ, այս որոշումը հաշվի չի առնում նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի հանքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել COP-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Սա անընդունելի է քաղաքացիական հասարակության համար, որը շուրջ 20 տարի պայքարում է այս ծրագրի դեմ։ Ընկերությունը 20 տարի շարունակ ներդրումներ է կատարել, սակայն հանքարդյունահանում չի սկսել։ Փոխարենը՝ ոչնչացրել է այդ տարածքի ամբողջ էկոհամակարգը։ Այդ պատճառով մենք շարունակաբար բողոքի ակցիաներ ենք կազմակերպում և պահանջում մեր կառավարությունից դադարեցնել հանքարդյունահանումը Ամուլսարում»,- հայտարարեց բնապահպան Նազելի Վարդանյանը։ Ակցիայի մասնակիցները ձեռքում պահել էին անգլերեն գրություններով պաստառներ՝ «Փրկե՛նք Ամուլսարը» (Save Amulsar), «Դադարեցրե՛ք Ամուլսարի հանքարդյունահանումը» (Stop Mining Amulsar), «Դադարե՛ք ձևացնել, սկսե՛ք պաշտպանել» (Stop Pretending, Start Protecting) և «Բնությունը՝ շահույթից վեր» (Nature Over Profit)։ Մանրամասները՝ տեսանյութում։ ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ