Հասարակություն
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ չի բացահայտվում հոկտեմբերի 27-ը՝ Ռուբինյանն արձագանքեց. «Մի քիչ տարօրինակ է, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցները եկել, ինձ, ով հոկտեմբերի 27-ին եղել է 9 տարեկան, հարցնում են, թե ինչո՞ւ չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ը, ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել։ Ասեմ ավելին՝ հնչում են կարծիներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց նա։ Ռուբինյանը նշեց, թե չկա որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ է շահագրգռված Հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ, որքան՝ ՔՊ-ն։ Մանրամասները` տեսանյութում։ Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
