Հասարակություն
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ պաշտոնատար անձը մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
