Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում ոստիկանները հայտնաբերել են մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչներ։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել և պահել անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։ Տղամարդը հայտնել է, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել անձնական օգտագործման համար։ Նախաքննությունը շարունակվում է»։ Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ 4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ