Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»: «Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն աչքի է ընկել 41-րդ և 87-րդ րոպեներին: «Բարսելոնայի» կազմում հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին հավասարեցրել է բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Իսպանիայի գործող չեմպիոնն առաջին պարտությունն է կրել ընթացիկ առաջնությունում, բայց 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 24 միավոր երրորդն է, իսկ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 25 միավոր։ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար