Հասարակություն
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն հրապարակումները, թե իբր «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը քաղաքացիներին հրավիրում է ընդունելության առանց ժամադրության՝ նրանց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայություններին հանձնելու նպատակով», կեղծ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ «Հյուպատոսության կարևորագույն գործառույթներից է ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- ասվում է հաղորդագրությունում։ Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը 1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
