Հասարակություն
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հայաստանը ներկայացնող Հայկ Խլոյանին։ Հիշեցնենք, որ ԱԱ-ի երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն էին կրել ու ավարտել ելույթները։ Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշներին չի հաջողվել հասնել եզրափակիչ: Նախօրեին պարտություն էին կրել նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ): Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։ Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
