Հասարակություն
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հոկտեմբերի 20-ին COP17-ի ՀՀ նախագահության հովանու ներքո անցկացվող միջոցառմանը կարևորել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։ «Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) և Բնության պատմության ազգային թանգարանի (MNHN) հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր Կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներին և շահառուների լայն շրջանակի՝ քննարկելու բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և փորձի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման գործում։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների և գործելակերպերի կարևոր ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում, ինչն ամրագրված է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակում։ Անդրադառնալով «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված «Գործողություններ հանուն բնության Երևանի հռչակագրին»՝ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը նշել է, որ Հռչակագիրն ընդգծում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և ներդրման կարևորությունը Գլոբալ շրջանակի մինչև 2030 թվականի առաքելության ու թիրախների իրականացման գործում։ Միջոցառմանը միջազգային գործընկերներից մասնակցել և ելույթներով են հանդես եկել նաև Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի մշտական ֆորումի անդամ Ալուկի Կոտիերկը և Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի համանախագահ Ռամիրո Բատցինը»,- ասվում է հաղորդագրությունում։ Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
