Հասարակություն
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանի երկու առևտրի կետերում հայտնաբերել է երեք տեսակի պլաստմասսայե խաղալիքներ, որոնց բաղադրության մեջ երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր են առկա։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ տեսչական մարմինը կարգադրել է կասեցնել խաղալիքների վաճառքը, հետ կանչել և ոչնչացնել դրանք։ Գերատեսչությունը հորդորել է այդ խաղալիքները գնած քաղաքացիներին կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք։ ՇՎՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8) պատկանող առևտրի կետերում։ Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասսայե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ – արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, – արտադրանքի հետկանչման, – և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։ Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով»։ Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
