«Տաշիր Կապիտալը» Հայաստանի կառավարության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անօրինական է համարում։ Ընկերության հայտարարության համաձայն՝ կառավարությունն այդ որոշմամբ հերթական անգամ խախտել է միջազգային արբիտրաժի սահմանած ապահովման միջոցները։ «Տաշիր Կապիտալի» պնդմամբ՝ այս որոշումը խախտում է Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի՝ 2025-ի հուլիսի 22-ի որոշումը։ Նշվում է, որ այդ որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ «Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից: Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 15-ին ընդունված որոշմամբ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ կառավարությունը հիմք է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որով դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը նպատակ ունի ընկերությունը հանձնել միջազգային առաջատար ընկերության կառավարմանը։ Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց Ֆիրդուսի վերջին տան սեփականատերեր. «Մեզ ուզում են ճնշումներով վտարել» ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհից հետո հնարավոր է նոր ենթակայան կառուցվի. Ռոմանոս Պետրոսյան Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի խախտումը չի մնա առանց արձագանքի․ Գալուզին Կանաչ COP17-ն ու ոսկու փոշին․ ցույց՝ Համալիրի դիմաց Ադրբեջան-Թուրքիա կապերը վերակառուցման փուլում են Ցույցեր՝ Եվրոպայում․ ի՞նչ են պահանջում ցուցարարները «Ինչէ՞ն կը վախնամ. հայրենիքը կորսնցնելէն» Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին