Հասարակություն
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների անկախության ապահովումը, խտրականության և ատելության խոսքի կանխարգելումը, ինչպես նաև հասարակության բևեռացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները։ Կողմերը կարևորել են մասնագիտական փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․ Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել հավասարության ապահովման, խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկման առարկա են դարձել ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխավորմանը, հասարակության բևեռացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, ատելության խոսքի կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև շարունակական երկխոսությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը։ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
