Հասարակություն
Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած այն հանգամանքին, որ երեկ ուշ երեկոյան դիմում է մուտքագրվել դատարան, որում նա ցանկություն է հայտնել մասնակցել նիստին: Նշենք, որ դատարանն ավելի վաղ թույլատրել էր, որպեսզի Խաչատրյանը չմասնակցի նիստերին, սակայն այժմ նա որոշել է մասնակցել՝ չնայած առողջական վիճակին: Դիմումը դատարան մուտքագրվել էր փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից: Վերջինը դատարանում քննվող գործով ներգրավված չի եղել որպես Խաչատրյանի պաշտպան: Դատարան մուտքագրված գրության մեջ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն նշել էր, որ ցանկանում է մասնակցել նիստերին, այլև որ այսուհետ ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի նաև Մակինյանը: Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ դիմումը դատարան է ստացվել ոչ պատշաճ սուբյեկտի, այն է՝ գործում չներգրավված պաշտպանի կողմից, ուստի նույնիսկ քննության ենթակա լինել չի կարող: Միաժամանակ, Սարգսյանն այս գործելաոճը համարեց պաշտպանների կողմից նիստերը ձգձգելու հերթական փորձը: Պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, նշեց որ առկա է մեղադրյալի գրավոր համաձայնությունը, որպեսզի Ամրամ Մակինյանը ստանձնի մեղադրյալի պաշտպանությունը, ուստի Մակինյանը գրավոր համաձայնության առկայության պահից համարվում է Գագիկ Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան: Միաժամանակ, պաշտպան Սարգսյանը նշեց, որ հանրային մեղադրողն անհիմն հայտարարություն է անում այն մասին, որ իրենք նիստերը ձգձգելու միտում ունեն: Նա դատարանին տեղյակ պահեց, որ Գագիկ Խաչատրյանը չի առարկել, որպեսզի իր ներկայությունն ապահովելու անհնարինության դեպքում այսօրվա նիստն անցկացվի իր բացակայությամբ: Նկատի ունենալով մեղադրյալի դիրքորոշումը՝ դատարանը որոշեց այսօրվա նիստը շարունակել նրա բացակայությամբ: Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
