Հասարակություն
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2003 թվականին Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի հարկադիր աճուրդը և վերացնել դրա հետևանքները։ Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Իջևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 120.8 քմ մակերեսով Քանդակագործների տնակը, օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի կազմում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է աճուրդի և օտարվել: Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով: Վարչական դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ»: ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
