Հասարակություն
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը, ◾️ Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը, ◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չեն գերազանցել։ Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
