Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի «Մափլար» կոչվող հանդամասում այրվում է անասնագոմ։ Ինչպես հայտնում են ՆԳն ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 23։45-ին։ Այրվել են անասնագոմին հարակից գտնվող ծածկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ․, 2000 հակ անասնակեր և մոտ 100 խմ խոտի դեզ։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շինություն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Բերդի համայնքապետարանին պատկանող «JCB» մակնիշի հատուկ տեխնիկա։ Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է