Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոյսնաը։ «Ողջ գիշեր շարունակված ինտենսիվ բանակցություններից հետո Երևանում ընդունեցինք ավելի քան 40 որոշում՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողություններն արագացնելու համար։ Ավարտեցինք կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը, ընդունեցինք «Երևանյան ուղին», համաձայնության հասանք ֆինանսավորման հարցում և ամրապնդեցինք բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների մասնակցության ինստիտուցիոնալ հիմքերը։ Որպես COP17-ի նախագահ՝ շնորհակալ եմ բոլոր պատվիրակություններին, գործընկերներին, կազմակերպիչներին և կամավորներին՝ այս արդյունքները հնարավոր դարձնելու համար։ Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ աշխարհին Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը փոխանցելու համար։ Մեր նախագահությունը շարունակվում է։ Այժմ մեր համատեղ պատասխանատվությունն է Երևանի որոշումները վերածել բնության և մարդկանց համար տեսանելի արդյունքների»,- գրել է նա։ COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ