Պենտագոնի ներկայացուցիչները վերջերս ՆԱՏՕ-ի մի շարք երկրների, մասնավորապես, Լիտվային, Լատվիային և Էստոնիային խնդրել են մեղմել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանությունը։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իրավիճակին ծանոթ չորս աղբյուրների փոխանցմամբ՝ դիմելու պատճառն ԱՄՆ-ի մտահոգությունն է, որ եվրոպացի առաջնորդների և պաշտոնյաների որոշ հայտարարություններ կարող են խաթարել մայրցամաքի անվտանգությունը։ Ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունը գրաված մեկնաբանությունների թվում են եվրոպացի առաջնորդների պնդումները, թե Ռուսաստանը հայտնվել է փակուղում և Ուկրաինա ներխուժման դանդաղելու պայմաններում դիմում է ավելի ու ավելի հուսահատ քայլերի։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ նման հռետորաբանությունը որակվել է «անօգուտ», և հնչել է խնդրանք՝ «նման հայտարարություններով չսադրել Ռուսաստանին»։ «Մենք ձեզ օգնում ենք։ Ամերիկացիներն այնտեղ են։ Պարզապես աղմուկ մի՛ բարձրացրեք»,- Պենտագոնի վերջին մասնավոր հաղորդագրությունները նկարագրելով՝ ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այդ խնդրանքները չեն ներկայացվել «առճակատման» ոճով։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Նմանատիպ նյութեր CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին