Միջազգային
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարել է, որ հոկտեմբերի 28-ի երեկոյից մինչև 29-ի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 613 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերը անօդաչուների մեծ մասը «չեզոքացրել են» հեռավոր մոտեցումներում, ևս 231 անօդաչու ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Հարձակման հետևանքների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում, տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմանաներում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Երկու ժամ անց դրանք վերացվել են։ ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Թուրքիայից Մոսկվա թռչող երկու ինքնաթիռ Վնուկովոյում սահմանափակումների պատճառով հետ է վերադարձել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ստերլիտամակը։ Astra տելեգրամյան ալիքը, ուսումնասիրելով հրապարակված կադրերը, պնդում է, որ ծուխը բարձրանում է Բաշկիրիայի սոդայի գործարանի տարածքից։ Astra-ն հիշեցնում է, որ գործարանը հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
