Քաղաքականություն
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի ԱԵԳ նախարար Տոնե Կայզերը շարունակել են քննարկումները այլ ձևաչափով։ ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ»։ Հիշեցնենք՝ Տոնե Կայզերը հոկտեմբերի 28-29-ը աշխատանքային այցով Հայաստանում է։ Այցի շրջանակում նա մասնակցում է Հայաստան–Սլովենիա գործարար համաժողովին, ինչպես նաև Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որտեղ հանդես կգա Սլովենիայի անունից։ Այցի օրակարգում են նաև հայ-սլովենական քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։ Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
