Միջազգային
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է «Европейская правда»-ն։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «զգալի առաջընթացի» մասին։ «Մոտ ապագայում հանդիպումը կկայանա, և կարծում եմ՝ զգալի առաջընթաց կգրանցվի»,- ասել է նա։ Հստակեցնող հարցին, թե ովքեր են հանդիպելու, Թրամփը պատասխանել է. «Նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին։ Եվ կարծում եմ՝ զգալի առաջընթաց կգրանցվի»։ Հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ստուբի խոսքով՝ քննարկումն անցել է «անկեղծ և գործնական» մթնոլորտում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ նրանք Պուտինին հստակ նշել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ապաէսկալացիային ուղղված իրական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ Նմանատիպ նյութեր Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
