UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կմասնակցի RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի հերթական մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը: Հայ մարտիկը կմրցի UFC նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ: Կվիճարկվի միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Ծառուկյանին: 29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Նախորդ մենամարտում նա ժամանակից շուտ հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին՝ նվաճելով միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում