Սպորտ
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը: Խմբային փուլում հայ թենիսիստը տարել է 2 հաղթանակ և երկրորդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ։ Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ: Europe Junior Masters-ին մասնակցել են 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
