Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ Մրցաշարերն անցկացվում են հոկտեմբերի 17-ից 23-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում։ Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։ Մարտիրոսյանը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։ Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից հավաքել է 1.5 միավոր։ Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ