Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ուկրաինական 417 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը «չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»։ Եվս 65 անօդաչու ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Մոսկվայի վրա հարձակման այս փորձը տարվա սկզբից ի վեր խոշորագույններից մեկն է եղել։ Գիշերը Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում, ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները։ Կալուգայի մարզում էլ, նահանգապետ Վլադիսլավ Շապշայի խոսքով, ոչնչացվել է 73 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով Մոսալսկի շրջանում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն և մեկ ավտոմեքենա։ Տուժածներ չկան։ «Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում արձանագրվել են անօդաչու թռչող սարքերի ընկած բեկորների պատճառած վնասներ։ Անօդաչուների ընկնելու վայրերի զննումը և հետևանքների գնահատումը շարունակվում են, սկսվել են վնասները վերացնելու աշխատանքները»,- գրել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար