Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է «Պարմային»։ Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում աչքի են ընկել խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը, թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն ու ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը։ Թյուրամին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և առաջին արդյունավետ գործողությունը կատարել ընթացիկ մրցաշրջանում։ «Ինտերը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17 Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս
